ՄՄայա Խաչատրյան

Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ գերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են  հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանին, Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:

Նա նշել է, որ տեսակցության ժամանակ Կարմիր խաչի պատվիրակները ծանոթացել են Ադրբեջանում ազատազրկված քաղաքացիների կեցության պայմաններին, հարցրել առողջական վիճակի մասին: Կարմիր խաչի ներկայացուցիչները վերջին անգամ Ադրբեջանում գերեվարված Արցախի ու Հայաստանի քաղաքացիներին այցելել էին 2019-ի տարեվերջին: Սա ԿԽՄԿ անդամների այս տարվա առաջին այցն է Ադրբեջանում ձերբակալված հայերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում