ԼԼիլիթ Սեդրակյան

Հայաստանը Լոնդոնում կմասնակցի AI & Big data EXPO ցուցահանդեսին

Հայաստանը Լոնդոնում կմասնակցի AI & Big data EXPO ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է
ընկերություններին մասնակցելու ս․թ․ մարտի 17-18-ը Լոնդոնում անցկացվելիք AI
& Big data EXPO միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/):

Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս
ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնեն Armenia միասնական տաղավարով։
Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական
տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական
լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու
գործակցության շուկաները:

Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված  ընկերությունների
ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) և տաղավարում ներկայացվածությունը
կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում