ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ. Փոմփեո

ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ. Փոմփեո

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն Ռուսաստանին հորդորել է «դադարեցնել Ղրիմի զավթումը»: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի հայտարարության մեջ.

«Ինչպես ընդգծվում է մեր՝ 2018-ի հուլիսի «Ղրիմի հռչակագրում», Միացյալ Նահանգները չի ճանաչում և երբեք չի ճանաչի թերակղզու ինքնիշխանության նկատմամբ Ռուսաստանի ոտնձգությունը: Ռուսաստանին հորդորում ենք դադարեցնել Ղրիմի օկուպացիան»:

Նախօրեին էլ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է 2014-ի մարտին Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքականությունն ու գործողությունները, այդ թվում՝ Ղրիմի բռնակցումն ու Ուկրաինայի նկատմամբ ուժի կիրառումը, շարունակում են արտասովոր ու արտակարգ սպառնալիք մնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում