ԱԱրսեն Մկրտչյան

647 ապրանքի մաքսատուրքերի բարձրացումը կերկարաձգվի մեկ տարով

647 ապրանքի մաքսատուրքերի բարձրացումը կերկարաձգվի մեկ տարով

ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:  

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված, տնտեսության վրա բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված էր վերցրել՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքների մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում էր 2020 թվականին:

Նա ասաց, որ խոսքը 930 ապրանքների մասին է, որից 647-ի մասով մաքսատուրքերի բարձրացումը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2020-ի վերջ: Մասնավորապես, ըստ Մհեր Գրիգորյանի, արտոնությունը վերաբերում է հետևյալ ապրանքներին՝ միս, կարագ, թանկարժեք մետաղներ, դրանցից պատրաստված իրեր, քարեր, դեղորայք և այլն:

Փոխվարչապետը հատուկ ընդգծեց, որ արտոնության երկարաձգումը չի վերաբերում միայն տրանսպորտային միջոցներին:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ արտոնության արդյունքում ՀՀ քաղաքացիները շուրջ 30 մլն դոլար խնայողություն կունենան: «Հույս ունենք, որ այդ խնայված միջոցները ճիշտ կծառայեն մեր տնտեսության հետագա զարգացմանը նպաստելուն»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում