ԳԳոհար Սիմոնյան

Վրաստանի կառավարությունը 2 շաբաթով փակեց Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը

Վրաստանի կառավարությունը 2 շաբաթով փակեց Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության հրավիրած արտակարգ նիստից հետո որոշել է երկու շաբաթով փակել Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը՝ երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի հայտնաբերման պատճառով: Այս մասին, Apsny.ge-ի փոխանցմամբ, ասվում է  կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Վարչապետը մանրամասն տեղեկություն է ստացել բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից՝ վիրուսի տարածումից խուսափելու նպատակով պլանավորված միջոցառումների մասով: Արտակարգ համակարգման խմբի նիստի արդյունքում որոշվել է օդային հաղորդակցության դադարի հետ միասին սահմանափակել ցամաքային հաղորդակցությունը: Այդ մասին իրանական կողմը տեղեկացվել է»,- նշվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վիրուսը հայտնաբերվել է Վրաստանի 53-ամյա մի քաղաքացու մոտ, որն Իրանից Ադրբեջանի տարածքով Վրաստան էր վերադառնում: Հիվանդը ներկայում Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում է: Ըստ բժիշկների, այս փուլում նրա կյանքին վտանգ չի սպառնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում