ՄՄարիամ Մխիթարյան

Խռովություններ միջազգային երաժշտական փառատոնի օրերին

Խռովություններ միջազգային երաժշտական փառատոնի օրերին

Ցուցարարները Չիլիի առողջարանային Վինյա դել Մար քաղաքում ավերել են բարձրակարգ հյուրանոցը, որտեղ տեղավորվել էին միջազգային երաժշտական ​​փառատոնի հյուրերն ու մասնակիցները, հայտնում է Tercera պարբերականը:

Հավաքները սկսվել են կիրակի երեկոյան՝ Լատինական Ամերիկայի ամենամեծ երաժշտական ​​շոուի բացման արարողությունից առաջ: Բողոքի ցույցի մասնակիցները քարկոծել են ոստիկաններին, այնուհետև հրկիզել մի քանի մեքենա՝ քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ O'Higgins հյուրանոցի մոտ: Վնասվել է հյուրանոցի ճակատը, հյուրերը տարհանվել են: Իրավապահներին հաջողվել է արցունքաբեր գազով և ջրաշիթով հետ մղել վանդալներին: Բախումների ժամանակ 23 ոստիկան է վիրավորվել:

Զանգվածային բողոքի ցույցերը Չիլիում սկսվեցին անցյալ տարի մետրոյի ուղեվարձերի բարձրացումից հետո: Այնուհետև բնակիչներն իրենց բողոքն արտահայտեցին պատշաճ անվճար կրթություն և առողջապահական ծառայություններ ստանալու անհնարինության, ինչպես նաև ցածր աշխատավարձերի և սակագների բարձրացման դեմ:

Փառատոնում ելույթի ժամանակ պուերտոամերիկյան հայտնի երգիչ Ռիկի Մարտինն իր աջակցությունն է հայտնել Չիլիում տեղի ունեցող ցույցերի մասնակիցներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում