Բաժակ, որը լիցքավորում է հեռախոսն ու անգամ սելֆի անում

Բաժակ, որը լիցքավորում է հեռախոսն ու անգամ սելֆի անում

Առաջին հայացքից սովորական թերմո բաժակ է, որը որոշ ժամանակ հեղուկը տաք կամ սառն է պահում: Բայց իրականում այն ավելի խելացի է և էլ ավելի շատ հնարավորություններ ունի: Նորույթը տաքացնում է իր հեղուկը, լիցքավորում հեռախոսն ու անգամ սելֆի անում:  Թերմո բաժակն աշխատում է բջջային հատուկ հավելվածով: Այն հնարավորություն է տալիս հեռախոսով տեսնել հեղուկի ջերմաստիճանը, կարգավորել այն: Եթե ցանկանում եք  տաքացնել կամ սառեցնել, հոգ չէ, ընդամնը մեկ հպում:

Բաժակն ունի նաև իր լոգոտիպը, որի հեղինակը Արարատ Մկրտչյանն է: Հաշվի առնելով գնորդների ճաշակը և ցանկությունները` կախարդական սպասքը հետագայում կենթարկվի փոփոխությունների:

Երիտասարդները բաժակի արտադրությունը սկսելու համար միջոցներ չունեն: Հույսները վիրտուալն է: Զանգվածային  արտադրության համար կազմակերպել են օնլայն դրամահավաք:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում