Չեխիան միրգ ու բանջարեղեն կներկրի Արմավիրի գյուղատնտեսներից

Չեխիան միրգ ու բանջարեղեն կներկրի Արմավիրի գյուղատնտեսներից

Հայկական պտուղ-բանջարեղենի համը հրապուրել է չեխերին: Եվրոպացիներին գոհացրած ծիրանն իր համային հատկանիշներով բավարարել է նրանց:

Միրգ-բանջարեղենի ներկրմամբ զբաղվող չեխական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչն օրերս Արմավիրում էր: Նա մարզի ղեկավարության հետ քննարկել է հայ գյուղացու արտադրանքը Չեխիա արտահանելու մանրամասները: Փոխգործակցության երկկողմ քայլը խրախուսել էր նաև Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը:


Կողմերն առայժմ հաշվարկում են տրանսպորտային ծախսերը: Արմավիրցիները չեխերից պատասխանի են սպասում մի քանի օրից: Պայմանավորվածություն կա, որ Չեխիայում Արմավիրի տուն բացվի եւ ներկայացվի այստեղ արտադրվող բոլոր ապրանքատեսակները:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում