ՎՎարդան Հովսեփյան

2008-ից ի վեր՝ ամենաբարձր ցուցանիշը. Հայաստանում 2019 թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս

2008-ից ի վեր՝ ամենաբարձր ցուցանիշը. Հայաստանում 2019 թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս

Հայաստանում 2019 թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այդ ցուցանիշը ամենաբարձրն է 2008 թվականից ի վեր: Գործադիրի ղեկավարը նաև վստահություն հայտնեց, որ ընթացիկ տարում կարձանագրվի ավելի բարձր տնտեսական աճ:

Էկոնոմիկայի նախարարությունից էլ տեղեկանում ենք աճի թվերի մասին՝ ըստ ոլորտների.

  • Արտահանման աճ ` 10,3 %
  • Արդյունաբերության աճ` 10,2 %
  • Մշակող արդյունաբերության աճ` 12 %
  • Առևտրի աճ` 9,3%
  • Ծառայությունների աճը` 10,6 %
  • Գյուղատնտեսությունը նվազել է 4%-ով

Վիճակագրական նոր ցուցանիշով Նիկոլ Փաշինյանը կիսվել է նաև իր Ֆեյսբուքի էջում: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում