ՎՎարդան Հովսեփյան

Պետական պարգևները հանձնվել են զոհված զինծառայողների ծնողներին

Պետական պարգևները հանձնվել են զոհված զինծառայողների ծնողներին

4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները:

Զորամիավորման հրամանատարը ցավակցության և զորակցության խոսքեր է ուղղել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով մահացած զինծառայողների հարազատներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում