Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում նոր խորքային հոր է շահագործման հանձնվել

Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում նոր խորքային հոր է շահագործման հանձնվել

Արմավիրի Մայիսյան համայնքում ոռոգման խնդրի կարգավորումը բավական մեծ աշխուժություն է առաջացրել:

2013-ի ջրհեղեղն ավերել էր Մայիսյանի խորքային հորերից մեկը: Հորի տարածքում գտնվող այգեգործական ընկերությունը ոռոգման ջրի սակավության պատճառով մասամբ մատնվել էր անգործության: Խորքային նոր հորի շահագործումը լուծել է գյուղացիների՝ երկու տարի ձգված խնդիրը:

Տարիներ շարունակ միայն որպես այգի օգտագործվող հողերը կարող են նաեւ այլ մշակաբույսերի աճեցման համար պիտանի դառնալ:

Հորը նոր պոմպերով կահավորելու, էլեկտրական սնուցմամբ ապահովելու, ինչպես նաեւ խողովակաշար կառուցելու համար պետական բյուջեից ավելի քան 11 մլն դրամ է հատկացվել: Արմավիրի մարզում սա պետության միջոցներով կառուցված 35-րդ խորքային հորն է: Մյուս 34-ը մարզի 17 գյուղական այլ համայնքներում են:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում