ՎՎարդան Հովսեփյան

ՀԽ հանձնաժողովում քննարկվել է ՀՀ արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը

ՀԽ հանձնաժողովում քննարկվել է ՀՀ արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը

Հանրային խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի և արդյունաբերական ոլորտը ներկայացնող երեք ենթահանձնաժողովների համատեղ նիստը: Նիստի օրակարգում ՀՀ արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարության ծրագիրն էր, որը խորհրդի քննարկմանն էր ներկայացրել «Հայաստանի գործատուների հանրապետական միությունը»:

Հանձնաժողովի նիստին ներկա էին նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ՀԽ անդամ և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը:

Արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարության մասին հարակից զեկույցը ներկայացրել է Նաիրա Մարտիրոսյանը, որի գնահատմամբ՝ ծրագիրը բավականին լավ է մշակված, այն կարելի է պարզապես համալրել մի շարք դրույթներով:

ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանի խոսքով՝ շատ կարևոր է Հայաստանում արդյունաբերությունը զարգացնել՝ հիմքում ունենալով անթափոն, կանաչ արտադրությունն ու նորարարությունը և շեշտադրել հատկապես թեթև արդյունաբերությունը՝ այն վերազինելով ժամանակակից տեխնոլոգիաներով:

Արձագանքելով դիտարկումներին ու ուղղված հարցերին՝ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը փաստել է, որ ՀՀ-ում արդյունաբերական ոլորտի ներկա ոչ բարենպաստ վիճակը պայմանավորված է նրանով, որ մինչև 2012 թ. ՀՀ-ն արդյունաբերությունը չի դիտարկել որպես տնտեսության զարգացման կարևոր ճյուղ, որի արդյունքում ոլորտային փոփոխությունները հետ են մնացել միջազգային զարգացումներից: ՄԱԱԶԿ-ն այս պահին ՀՀ-ում իրականացնում է արդյունաբերական պոտենցիալի գնահատում, ինչը թույլ կտա հետագայում ոլորտային զարգացման գերարդյունավետ ուղղություններ մշակել:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, հելիոֆիկացիայի ծրագրերի ղեկավար Վահան Համազասպյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է նաև իր ղեկավարած նախագծերը՝ կարևորելով արևային էներգետիկայի դիտարկումը որպես հիմնական ռազմավարական ուղղություն: Հելիոֆիկացիայի մեթոդը թույլ է տալիս կենցաղում օգտագործել արևային էներգիան, կուտակել այն հետագա օգտագործման համար, ստանալ գերէժան էներգիա: Առաջարկվող նորարարական մեթոդը էկոլոգիապես մաքուր է, բացառում է վտանգավոր արտանետումները:

Հանձնաժողովի անդամներն առաջարկել են գիտական հետազոտություններին հավելել նաև բիզնես բաղադրիչ՝ մշակել բիզնես պլան, որը հնարավորություն կտա ունենալ աշխատանքային փաստաթուղթ՝ հետագա քննարկումները դրա շուրջ ծավալելու նպատակով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում