ՎՎարդան Հովսեփյան

Եվրամիությունը պատրաստակամ է աջակցելու հայաստանյան բարեփոխումներին. ԵՄ դեսպան

Եվրամիությունը պատրաստակամ է աջակցելու հայաստանյան բարեփոխումներին. ԵՄ դեսպան

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ հետ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության հեռանկարները:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ ակտիվ մասնակցությունը, մասնավորապես, տարբեր գործիքների միջոցով ցուցաբերվող աջակցությունը:

Անդրադառնալով պետական ֆինանսների կառավարման ներկա բարեփոխումներին՝ նախարարը կարևորել է այդ ոլորտում ԵՄ կուտակած փորձը և այն հայկական կողմի հետ կիսելու անհրաժեշտությունը: Խոսելով ԵՄ կողմից իրականացվող ծրագրերից և շեշտադրելով դրանց արդյունավետ իրականացումը՝ նախարարը մասնավորապես նշել է, որ առաջնային նշանակություն ունեն իրականացվող ծրագրերի հիմքում դրվող գաղափարներն և վերջնարդյունքը:

ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նա միաժամանակ բարձր է գնահատել ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի ռազմավարության շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացը, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության ընդունումը:

Կողմերը ընդգծել են նաև ՊՖԿՀ ռազմավարության քննարկման նպատակով 2020 թ. հունվարին դոնոր կազմակերպությունների համար կազմակերպված համաժողովի կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել երկկողմ առկա համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ փոխգործակցությունը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում