ԳԳոհար Սիմոնյան

Իրանի խորհրդարանական ընտրություններում իրանահայերն ակտիվ են

Իրանի խորհրդարանական ընտրություններում իրանահայերն ակտիվ են

Իրանի հարավային Ֆարս նահանգի կենտրոնական Շիրազ քաղաքի աստվածային կրոնների հետևորդները՝ ներառյալ հայերը, զրադաշտականներն ու հրեաները, պատրաստակամություն են հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի փետրվարի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է Parstoday-ը:

Այս առիթով Շիրազի հայկական միության նախագահն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «անկախ կրոնական պատկանելությունից ու հայեցակետերի տարբերություններից,  բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին՝ նոր պատգամավորին ընտրելու համար»:

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի բռնի պատժամիջոցները...այն, որ ճնշումն ուղղված է ողջ ժողովրդի դեմ, ուրեմն, բոլորս պարտականություն ունենք ջանքեր գործադրել երկրում տիրող պայմանների բարելավման համար»,- ասել է Հերմոնդ Հարությունյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում