Ռազմական արդյունաբերության հայ-լեհական հաջողված փորձը

Ռազմական արդյունաբերության հայ-լեհական հաջողված փորձը

Հոկտեմբերի 16-ին Չարենցավանում հանդիսավոր պայմաններում բացվեց «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ձեռնարկությունը։ Այն արտադրելու է քաղաքացիական և ռազմական նշանակության արտադրանք` քողարկման տարատեսակ ցանցեր, վրաններ, զրահաբաճկոններ, հետախուզական և բազմաֆունկցիոնալ ուղեպայուսակներ և այլն: 

Հայաստանը հերթական քայլն արեց սեփական ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ: Հայաստանի դեմ պատերազմ սկսելու սպառնալիքը տարիներ շարունակ, շաբաթը մի քանի անգամ հնչեցնող երկրի իշխանություններին, բնականաբար, դա չի կարող չանհանգստացնել։ Նման արտադրանք գնելու համար հարևան երկիրը վիթխարի գումարներ է ծախսում, իսկ մենք արտադրում ենք այստեղ անհամեմատ ցածր գներով: 

Ցանկալի հաջողությանը հասնելու համար ձեռնարկությունը հետևելու է քաղաքացիական ու երկակի նշանակության արտադրանքի միջին համաշխարհային՝ 70/30 հարաբերակցությանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում