Հուլիսի 3-ը հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի ծննդյան օրն է

Հուլիսի 3-ը հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի ծննդյան օրն է

Դիսլեկսիա ունեցող տղան դարձավ Հոլիվուդի ամենաբյուջետային դերասաններից մեկը: Թոմն ընտանիքի երեք երեխաներից մեկն է: Ծնողներն ամուսնալուծվել էին: Տղան մոր հետ անընդհատ քաղաքից քաղաք էր տեղափոխվում: Ու 14 տարեկանում նա փոխեց ԱՄՆ-ի և Կանադայի 15 դպրոցներ:

Դպրոցում աչքի էր ընկնում ծուռմռտիկ ատամնաշարով և ցածր հասակով: Նա պաղպաղակ էր վաճառում խանութներում: Բայց ամեն նոր գործ տևում էր ընդամենը 2 շաբաթ. տղան ձանձրանում էր և հեռանում աշխատանքից:

Թոմը ավտոսպորտի սիրահար է, մոտոցիկլիստ և ամբիդեկստր. նա կարողանում է  միաժամանակ նույն արագությամբ և նույն էֆեկտիվությամբ գործածել երկու ձեռքերը: Բայց Քրուզը ցանկանում էր խաղալ ֆիլմերում և հայտնի դառնալ: Նա այնքան աշխատեց, մինչև մի փոքր գումարով մեկնեց երազանքների քաղաք` Նյու Յորք, որտեղ ակտիվ մասնակցում էր քասթինգներին:

Շատ ամերիկացիներ ասում են` «Թոմն ինքն արարեց իրեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում