ՎՎարդան Հովսեփյան

Զանգվածային ձերբակալություններ Ադրբեջանում

Զանգվածային ձերբակալություններ Ադրբեջանում

Ադրբեջանական «Մուսավաթ» և ՌԵԱԼ կուսակցությունները, D18 շարժումը և պատգամավորության մի քանի անկախ թեկնածուներ Բաքվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց փորձել են ակցիա անցկացնել՝ բողոքելով ընտրությունների արդյունքների կեղծման դեմ։

Բողոքի ակցիա անցնկացնել չի ստացվել, քանի որ մինչև ցույցի մեկնարկը ոստիկանությունը ձերբակալել է կազմակերպիչներին, ինչպես նաև ակցիային մասնակցելու եկած մոտ 60 քաղաքացու։

Ընդդիմադիրները հայտնում են, որ ձերբակալված ակտիվիստներին նստեցրել են ավտոբուսները և տարել մայրաքաղաքից դուրս։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում