Անվտանգության մի քանի կանոն՝ հանգստի մեկնելուց առաջ

Անվտանգության մի քանի կանոն՝ հանգստի մեկնելուց առաջ

Քաղաքի տապից ազատվելու միակ միջոցը հանգստի մեկնելն է: Նախքան ճամպրուկները դասավորելը պետք է հաշվի առնել անվտանգության մի քանի կանոն:

Որքան էլ ծովափնյա հանգիստը սպասված է, արևային լոգանքը չարաշահելը վտանգավոր է: Խորհուրդ է տրվում երկար չմնալ արևի տակ ու օգտագործել արևապաշտպան քսուքներ:

Արժե իմանալ նաև առաջին բուժօգնության տարրական կանոններ: Օրինակ՝ խեղդվողին ջրից հանելու համար պետք է մոտենալ նրա թիկունքից: Հասուն մարդուն սիրտթոքային վերականգման համար պետք է կատարել 15 սեղմում, 2 արհեստական շնչառություն. և այդպես 4 անգամ:

Բժիշկը  խորհուրդ է տալիս մինչև որևէ տեղ հանգստի մեկնելն  ուսումնասիրել, թե հատկապես որ տեսակի սողուններն են տվյալ տեղանքում տարածված և նախապես իմանալ անելիքը խայթոցի դեպում:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում