ՎՎարդան Հովսեփյան

Հայ իրավապաշտպանը Թուրքիայում բերման է ենթարկվել

Հայ իրավապաշտպանը Թուրքիայում բերման է ենթարկվել

Թուրքիայում իշխանությունների քննադատությամբ հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Թվիթերի միկրոբլոգում հայտնել է, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Ավազյանը գրել է, որ թուրք ոստիկանները նաև ներխուժել են իր եղբոր բնակարան և այնտեղ իրեն փնտրել:

Ավազյանը նաև նշել է, որ  վերջին երկու օրը ճնշման խնդիր ունի, ճնշումը բարձրացել է, և եթե իր առողջականի հետ կապված խնդիրներ ծագեն (օրինակ` մահ, քթից արյունահոսություն), ապա դրանց պատասխանատուն կլինի Թուրքիայի գործող կառավարությունը:

Իրավապաշտպանն այնուհետև գրել է, թե ինչ պատճառ կարող է լինել իր բերման ենթարկվելու համար:

«Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»: 

Սա Ավազյանի բերման ենթարկման առաջին դեպքը չէ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում