ԳԳոհար Սիմոնյան

Անաչառ, ազատ ընտրություն չի ապահովվել. ԵԱՀԿ արձագանքը Ադրբեջանի ընտրություններին

Անաչառ, ազատ ընտրություն չի ապահովվել. ԵԱՀԿ  արձագանքը Ադրբեջանի ընտրություններին

Չնայած մեծ թվով թեկնածուներին, օրենսդրական սահմանափակումներն ու քաղաքական միջավայրը խոչընդոտեցին իրական մրցակցությունը՝ 2020 թ. փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի գրասենյակը:

Հայտարարության մեջ նշվում է, որ բազմաթիվ հեռանկարային թեկնածուների մերժել են գրանցել՝ որպես պատգամավորության թեկնածու, քվեարկողներին չի տրամադրվել իմաստալից ընտրություն հնարավորություն՝ տիրող մթնոլորտի, սահմանափակումների և բանավեճերի բացակայության պատճառով: Չնայած թեկնածուներից շատերը օգտագործել են սոցիալական մեդիան՝ ընտրողներին հասնելու համար, բայց դա չի փոխհատուցել ավանդական լրատվամիջոցներում քարոզչության լուսաբանման բացակայությունը:

Ընտրողների, թեկնածուների վրա և նրանց ներկայացուցիչների վրա բազմաթիվ ճնշման դեպքեր են եղել, որոնք դիտարկվել են:

«Մենք տեսանք, որ ընտրական հանձնաժողովների աշխատանքը բաց և թափանցիկ էր դիտորդական առաքելության համար: Այնուամենայնիվ, անաչառ, ազատ ընտրություն չի ապահովվել: Ձայների հաշվարկի գործընթացը հիասթափություն առաջացրեց»,- ամփոփել է ԵԱՀԿ գրասենյակը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում