ՆՆարե Ոսկանյան

«Հարավկովկասյան երկաթուղին» նոր գլխավոր տնօրեն ունի

«Հարավկովկասյան երկաթուղին» նոր գլխավոր տնօրեն ունի

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Ալեքսեյ Մելնիկով: Մինչ այդ նա աշխատել է «Հյուսիսկովկասյան երկաթուղի» (ՌԵ մասնաճյուղ) ընկերության տնտեսական, ֆինանսական և կորպորատիվ համակարգման գծով առաջին տեղակալ:

Ալեքսեյ Մելնիկովը ստացել է մի քանի մասնագիտացում Ռոստովի պետական երկաթուղային համալսարանում ու Ռոստովի տնտեսական համալսարանում: 1999 թվականից աշխատում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության համակարգում՝ «Հյուսիսկովկասյան երկաթուղում»:

Ինչպես նշել է ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին Մելնիկովին ՀԿԵ աշխատակազմին ներկայացնելիս, ընկերության և նոր տնօրենի առջև խնդիր է դրված շարունակական դարձնել Հայաստանի երկաթուղու զարգացումը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին ՀԿԵ-ն հաղթահարել է 2014-2015 թթ. տնտեսական ճգնաժամի հետևանքները և գրանցում է զարգացման դինամիկ տեմպեր:

«Ընկերությունն աշխատում է արդյունավետ, արտադրական և ֆինանսական ցուցանիշներն աճում են: Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալների անկման ֆոնին երկաթուղով փոխադրման ծավալները ավելանում են, ՀԿԵ աշխատավարձերը բարձր են հայաստանյան միջին ցուցանիշներից, ընկերությունն աշխատում է ֆինանսական դրական արդյունքներով»- նշել է Վյաչեսլավ Պավլովսկին:

Նա նաև ընգծել է ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի արդյունավետ աշխատանքը, որի ղեկավարությամբ ընկերությունը ցուցաբերել է զարգացման դրական արդյունքներ և ապահովել բարձր շահութաբերություն: Սերգեյ Վալկոն նշանակվել է նոր պաշտոնում ՌԵ համակարգում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում