ՎՎարդան Հովսեփյան

«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը կալանավորվեց

«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, որոշեց կալանավորել «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանին։ 

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Դավիթ Հակոբջանայնը ձերբակալվել էր փետրվարի 6-ին, ապա միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, քննելով միջնորդությունը՝ երեկ որոշել է մերժել այն, սակայն Հակոբջանյանն ազատ չի արձակվել։ Պաշտպանին պատճառաբանել են, թե նրա ձերբակալման 72 ժամը չի լրացել։ Մինչ կլրանար ձերբակալման՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված 72 ժամը, դատարան նոր միջնորդություն է ներկայացվել Հակոբջանյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս անգամ միջնորդությունը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը ու, փաստորեն, որոշել կալանավորել մաքսատան հերթափոխի պետին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում