ՎՎարդան Հովսեփյան

Ձյան սողանքի հետևանքով զինծառայողների մահանալու և վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ձյան սողանքի հետևանքով զինծառայողների մահանալու և վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2020 թ. փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետևանքով, պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանի, Տիգրան Արմենի Արզումանյանի, Նվեր Տիգրանի Շահբազյանի մահվան և Համլետ Գրենիկի Միրզոյանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ էին մնացել չորս պայմանագրային զինծառայողներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում