«Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսի բացումը

«Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսի բացումը

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:

Նախագահը շրջել է երկրի ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել   արտադրատեսակներին և ծառայությունները ներկայացնող հայաստանյան ընկերությունների գործունեությանը, ներկայացուցիչների հետ զրուցել  ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին:

Այն ամենը, ինչով հարուստ են Հայաստանի մարզերը, ներկայացված էր տաղավարներում: Նախքան համտեսի հրավերը մարզային համայնքների ղեկավարները ծանր ու թեթև էին անում տարին, համեմատում բերքի ցուցանիշները։

Այս տարի ներկայացված էին 67 ընկերություն Հայաստանից, 5 ընկերություն էլ Արցախից, ևս  3-ը ընկերություն Ռուսատանից և Ուկրաինայից էին եկել:

Ներկայացված էին սննդի արտադրանքի լավագույն ապրանքատեսակներից մինչև վերամշակվող արդյունաբերության ձեռքբերումներ, ժամանակակից գյուղտեխնիկա և սարքավորումներ, առանց որոնց անհնար է պատկերացնել ոլորտի զարգացումը:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում