ՉԺՀ դեսպանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՉԺՀ դեսպանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: Հյուրին ընդունել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը: 

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Էրլունը բովանդակային զեկուցում է ներկայացրել Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների և ուղղությունների վերաբերյալ, պատասխանել ուսումնառողների հարցերին:

Հանդիպման ավարտին  Թիան Էրլունը գրառում է արել ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառումների մատյանում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում