ԱԱրսեն Մկրտչյան

ԵԱՏՄ անդամ երկրներից նվազագույն գնաճն արձանագրվել է Հայաստանում

ԵԱՏՄ անդամ երկրներից նվազագույն գնաճն արձանագրվել է Հայաստանում

2019-ի վերջին ԵԱՏՄ անդամ երկրներից նվազագույն գնաճն արձանագրվել է Հայաստանում՝ 0.7 տոկոս, առավելագույնը՝ Ղազախստանում՝ 5.4 տոկոս: Այդ մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքէջից: 

2018-ի համեմատ Ղազախստանում և Ղրղզստանում տարեկան գնաճն աճել է, մյուս երկրներում՝ նվազել: ԵԱՏՄ բոլոր երկրներում գնաճը գտնվել է ազգային թիրախների սահմաններում:

ԵԱՏՄ-ում գնաճի ամենաբարձր և ամենացածր տեմպերի միջև տարբերությունը 2015 թվականի 13,7 տոկոսային կետից իջեցվել է մինչև 4.7 տոկոսային կետի:

2019-ի դեկտեմբերին տարեկան գնաճը Հայաստանում եղել է 0.7, Բելառուսում՝ 4.7, Ղազախստանում՝ 5.4, Ղրղզստանում՝ 3.1, Ռուսաստանում՝ 3 տոկոս:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում