ՀՀովհաննես Վարդանյան

Արգավանդի խաչմերուկը փակ է․ պաշտոնյաները բանակցում են մահացած զինվորի հարազատների հետ

Արգավանդի խաչմերուկը փակ է․ պաշտոնյաները բանակցում են մահացած զինվորի հարազատների հետ

Արգավանդի խաչմերուկն այս պահին փակ է։ Ոստիկանները թույլ չեն տալիս հունվարի 30-ին մահացած զինվորի հարազատների մուտքը մայրաքաղաք։ Հարազատները ցանկանում են մահացած զինծառայողի դին տեղափոխել պաշտպանության նախարարություն և բողոքի ակցիա իրականացնել կառավարության մոտ։

Այս պահին հարազատների հետ բանակցում են ՀՀ Պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Լուրերի հետ զրույցում հարազատները պնդում են, որ իրենց որդին չէր կարող ինքնասպան լինել։ 

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել է․  2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում