ՆՆարե Ոսկանյան

Արդյունաբերության աճը՝ տնտեսական ակտիվության գրավական

Արդյունաբերության աճը՝ տնտեսական ակտիվության գրավական

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով նախորդ տարվա արդյունքներին, հայտնել է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականին կազմել է 7.8 տոկոս, որը ամենաբարձրն է՝ սկսած 2011 թվականից:

Ըստ նախարարի՝ այս տարվա տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերության աճը․ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9 տոկոսով:

Ըստ Խաչատրյանի, բարձր ցուցանիշները հիմնականում կապված են արտահանման հետ. կոնյակի արտահանման՝ 26 տոկոս, մրգային գինիների՝ 75 տոկոս, և խաղողի գինիների 26 տոկոս աճով: Զարգացող նոր ուղղություններից է շոկոլադի արտադրությունը, որի աճը կազմում է 14.2 տոկոս։

«Շինարարությունն է աճել աննախադեպ տեմպերով՝ 4.6 %, ծառայությունները գրանցել են 15%-ի աճ։ Ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք զբոսաշրջության դինամիկ աճ. եթե 9 ամսվա տվյալներով զբոսաշրջությունն աճել էր 14,4%-ով, ապա տարեկան նախնական տվյալներով աճը կկազմի 15%: Էական աճ կա հանրային սննդի և հյուրանոցային ծառայություններում՝ 27%: Ըստ նախարարի՝ դեռևս չի ամփոփվել տարեկան համախառն ներքին արդյունքի աճը, սակայն, նախնական տվյալներով, 2019 թվականին այն կլինի 8%-ի սահմաններում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում