Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հունվարի 31-ին ամփոփվել են 2019թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Խորհրդակցության ընթացքում տարեկան զեկույցներով ու հաշվետվություններով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը:

Ներկայացված զեկույցներում և հաշվետվություններում առանձնացվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման և ռիսկերի նվազեցման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները:

Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարը հստակ հանձնարարականներ է տվել զինված ուժերում քրեական ենթամշակույթի բացառման ուղղությամբ արդյունավետ պայքար ծավալելու առնչությամբ:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել ՌՈ կատարած աշխատանքների վերաբերյալ, միևնույն ժամանակ հավելել, որ ռազմական ոստիկանությունն իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակում կարող է և պե՛տք է անի ավելին։ Դավիթ Տոնոյանը հորդորել է առավել ակտիվացնել հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Խորհրդակցության ավարտին, Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, ստացել հերթական զինվորական կոչումներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում