ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է UAVLAB ընկերություն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է UAVLAB ընկերություն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է UAVLAB ընկերություն, որն անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրության առաջատարներից մեկն է։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է ընկերության նոր արտադրատեսակներին և քննարկել համագործակցության հետագա հնարավորությունները: Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Վարդանյանը ներկայացրել է մշակված նոր մոդելները, որոնք դեռ պետք է փորձարկման փուլ անցնեն:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են նաև զինված ուժերի հետ համագործակցող մեկ այլ ընկերության՝ «Լոկատորի» արտադրության ավտոմատացված կրակակետի ու թրթուրավոր ունիվերսալ հարթակի նմուշները:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը լսել է ընկերությունների ներկայացուցիչների առաջարկները և քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում