ՆՆարե Ոսկանյան

Շաքարավազի շուկայում արձանագրվել է գների իջեցում. ՏՄՊՊՀ

Շաքարավազի շուկայում արձանագրվել է գների իջեցում. ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ շաքարավազի շուկայում փոփոխվել են  առաջատար ընկերությունների մասնաբաժինները, արձանագրվել է գների էական իջեցում: Հրապարակվել են ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2019 թվականին «Շաքարավազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները: 

Ըստ  ՊԵԿ-ի կողմից հանձնաժողով ներկայացված տվյալների՝ 2019 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ տարածք է ներմուծվել 8 000 000 կգ շաքարավազ 47 տնտեսվարող սուբյեկտի կողմից: Ներմուծված շաքարավազը հիմնականում եղել է ուկրաինական ծագման: Նույն ժամանակահատվածում շաքարավազի արտադրությունը ՀՀ-ում կազմել է 59 800 000 կգ։

Փոփոխվել են տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինները. նվազել է առավել խոշոր ներմուծման և իրացման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների՝ «Ալեքս հոլդինգ» և «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ների տեսակարար կշիռը ներմուծման և իրացման կառուցվածքում (ներմուծման մասով 67%-ից նվազել է 49%-ի, իրացման մասով՝ 95%-ից 88%-ի), «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ի մասնաբաժինը ներմուծման կառուցվածքում 2019-ին 2018-ի համեմատ 15%-ից դարձել է 30%, իսկ իրացման կառուցվածքում 3%-ից՝ 8%:

Ուսումնասիրության արդյունքներով՝ 2017-2019 թթ. նվազել են նաև շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման գները` միջինում 387 դրամից հասնելով 292 դրամի:

Հանձնաժողովն արձանագրել է, որ 2018 թ. հունվարից մինչև 2019 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում շաքարավազի շուկան ըստ ներմուծման և իրացման ունեցել է բարձր կենտրոնացվածություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում