ՌՌոզա Խաչատրյան

Նոր ծրագիր՝ արտահանումը խթանելու համար

Նոր ծրագիր՝ արտահանումը խթանելու համար

Մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը:

Ծրագրի բովանդակության, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի, ինչպես նաև ծրագրի իրականացման վերաբերյալ այլ տեղեկատության ներկայացման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը անցկացնում է տեղեկատվական միջոցառումներ գործարար համայնքի, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երևանում տեղի ունեցած տեղեկատվական հանդիպման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, գոհունակություն է հայտնել ծրագրի հանդեպ իրենց հետաքրքրության համար և նշել, որ ուրախ կլինի տեսնել մասնակիցներից շատերին ծրագիրն իրականացնողների թիմում։ Նաիրա Մարգարյանը հիշեցրել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրով նախատեսված է ստեղծել մասնագիտացված կենտրոններ, որոնք կաջակցեն ՓՄՁ-ներին և անհատ ձեռներեցներին լուծելու իրենց խնդիրները և այդպիսով կխթանեն վերջիններիս արտադրական ու արտահանման կարողությունները։

ՓՄՁ աջակցության ծրագրերի ղեկավար Կարեն Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը կազմակերպվել է հանգամանալից ներկայացնելու ծրագրի նպատակը, մրցույթին մասնակցության, հայտերի ներկայացման չափորոշիչները և ծրագրին առնչվող այլ հարցեր։ Նա շեշտել է, որ մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին:

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջազգայնացման ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի առանձին բաղադրիչների, մասնակցության պահանջների, հայտերի գնահատման չափանիշների, նախատեսվող գործընթացի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ։

«Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում ձեռներեցների համար համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է՝ հզորացնելու ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:

Ծրագրի մեկնարկի վերաբերյալ տեղեկատվությունը ՓՄՁ-ներին առավել հասանելի դարձնելու համար առաջիկայում տեղեկատվական միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանի բոլոր մարզերում։

Արտահանողի զարգացման դրամաշնորհների ընդհանուր ֆոնդը կազմում է 1,800,000 ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ ծրագրին մասնակցելու հայտերի ներկայացման ժամկետը փետրվարի 5-ից մինչև մարտի 20-ն է։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում