ԱԱրևիկ Աբելյան

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին` Բանակի օրվա առիթով:

Շուրջ երեք տասնամյակ առաջ ծանր պայմաններում կազմավորվեց հայոց նվիրական բանակը. ծնվեց ազատամարտի բովից, հասունացավ ու կերտվեց մեր քաջարի հայորդիների աննկուն պայքարով ու անսպառ ջանքերով: Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի: Բանակի տոնը նշելով՝ մեր երախտիքն ենք բերում այն նվիրյալ անձանց, որոնք բացառիկ ավանդ են ներդրել Արցախյան հերոսամարտի հաղթանակի, հայրենիքի պաշտպանության և հայոց բանակի կայացման ու զորացման գործում:

Փառք ենք մատուցում Երկնավորին, որ այսօր մեր բանակը շարունակում է մշտարթուն իր առաքելությունը՝ ի խնդիր հայրենի մեր պետության սահմանների անսասանության և հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովության:

Ի խորոց սրտի մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Ամենակալ Տերը մշտամնա խաղաղություն շնորհի Հայաստան, Արցախ մեր հայրենիքին և համայն աշխարհին, օրհնի ու զորացնի հայոց մեր բանակի քաջարի սպաներին ու զինվորներին՝ պարգևելով ամրակորով ու անվտանգ ծառայություն՝ հանուն մեր երկրի և մեր ժողովրդի բարօր կյանքի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում