ՎՎարդան Հովսեփյան

Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ. վարչապետ

Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Այսօր Հայոց բանակի օրն է 

Փաստ համար 35/2 - կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետևյալն են.

-Գնդի հրամանատար - 22 հազար դրամ, 4.6 տոկոս:
-Գնդի հրամ. տեղակալ - 51 հազար դրամ, 12.7 տոկոս:
-Գումարտակի հրամանատար - 88 հազար դրամ, 23 տոկոս:
-Վաշտի հրամանատար - 97 հազար դրամ, 32.6 տոկոս:
-Դասակի հրամանատար - 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
-Ավագ ենթասպա - 38 հազար դրամ, 18 տոկոս:
-Շարքային պայմանագրային - 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս:

Վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Այսինքն՝ սա այն հավելյալ գումարն է, որ մարդիկ կոնկրետ ամեն ամիս տանում են իրենց տուն: Կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Ընդ որում՝ ավելացումները, կախված ծառայության բնույթից, էական և շոշափելի են, իսկ նվազեցումները՝ կախված նորից ծառայության բնույթից, ոչ էական են:

Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ»,- գրել է վարչապետ Փաշինյանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում