ՄՄարիամ Պետրոսյան

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է չորս տասնյակի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է չորս  տասնյակի

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) տվյալներ է հրապարակել ավերիչ երկրաշարժի վերաբերյալ: 

Ըստ վերոհիշյալ վարչության տեղեկության՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի, որից 35-ը Խարբերդում և 4-ը՝ Մալաթիայում, իսկ վիրավորների թիվը 1607-ն է, որից 1516-ն արդեն հիվանդանոցից դուրս են գրվել: Նշվում է, որ փրկարարական աշխատանքների շնորհիվ առայժմ հնարավոր է եղել փլատակների տակ մնացած քաղաքացիներից 45-ի կյանք փրկել: Այս մասին հաղորդել է ermenihaber-ը:

Էլազըղ նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել են 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Փլուզումներ են եղել Էլազըղից մինչև Մալաթիա։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում