Նախագահը պարգևատրել է ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին և աշակերտներին

Նախագահը պարգևատրել է ՏՏ ոլորտում լավագույն  ուսանողներին և աշակերտներին

Հինգ բուհերից և ութ ավագ դպրոցներից քսանվեց ուսանող և տասնվեց աշակերտ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ճանաչվել են լավագույնը: Հոբելյանական մրցույթի հաղթողները հյուր էին նախագահական նստավայրում :

Դիմելով  բնագավառի պատանի ու երիտասարդ հաղթողներին՝ Հանրապետության Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ոլորտ են:  Բոլոր այն պետություններն ու հասարակությունները, որոնք այս բնագավառում կունենան հաջողություններ, ապագան կլինի նրանցը:

Վեց անվանակարգում քառասուներկու հաղթողների թվում նաև ԵՊՀ ասպիրանտ Արտավազդ Մինասյանն է: Նախագահ Սարգսյանի ձեռքից հուշախորհրդանիշ բրոնզե պարուրակը երկրորդ անգամ է ստանում, ապագա ֆիզիկոսի համար կրկնակի պատասխանատվությունը գիտական նվաճումները շարունակելու գլխավոր երաշխիքն է: Նրա ապագայի ծրագիրն է՝ խրախուսել տեխնոլոգիական խոշոր ընկերությունների մուտքը Հայաստան:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում