ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵԱՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում

Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵԱՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է նոր Հայաստանի մասին փաստ № 2-ը:

«Փաստ համար 2. 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը:

Երեք եռամսյակների տվյալներով՝ Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում: ՀՆԱ՝ 2019թ․ չորս եռամսյակների վերջնական ցուցանիշը կհրապարակվի փետրվարին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում