ՌՌոզա Խաչատրյան

Բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019-ին. Փաշինյանի փաստերը բանակի մասին

Բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019-ին. Փաշինյանի փաստերը բանակի մասին

2019-ին լրացուցիչ 984 մլն դրամ է հատկացվել ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին՝ ասել է վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ դրանով 2019 թ․ ռազմարդյունաբերության հատկացումներն աճել են շուրջ 30%-ով։

Փաշինյանն անդրադարձել է նաև ավելի քան 40 զորամասում զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրին, մարտական դիրքերի սննդակարգի բարելավմանը: Փաշինյանի խոսքով՝ շարունակվում են համազգեստի և ճտքակոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:

«Այս ծրագրի արդյունքում բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլև նրանց ծնողների սոցիալական վիճակը, քանի որ ծնողները ստիպված չեն լինում գումարներ ծախսել իրենց զավակների զինվորական ծառայության բերումով: Զորամասերի հրամանատարությանը տրամադրվում է ամենամսյա, ընթացիկ, չկանխատեսված ծախսերի գումար, որն ուղղվելու է զորամասերի առօրեական մանր ծախսերը հոգալուն, ինչը մինչ այժմ նախատեսված չի եղել»,- ասել է վարչապետը:

2019 թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում և Արցախում անցկացված աննախադեպ ծավալների զորավարժությունները Փաշինյանի փաստերում էին:

«Զորավարժությունների ամենակարևոր արդյունքներից է եղել այն, որ ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր զինված ուժերի նկատմամբ, կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձանակազմի, նույնիսկ շարքային կազմի վստահությունն է ավելացել սեփական ուժերի նկատմամբ»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով բանակում զինծառայության հետ կապված զոհերի թվին՝ Փաշինյանը նշել է, որ 2019-ին պատմական մինիմում է արձանագրվել. բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում