ՄՄարիա Գաբրիելյան

Մեր բժիշկները հրաշագործ են. Արծրուն Հովհաննիսյանը՝ վիրավոր զինվորի վիճակի մասին

Մեր բժիշկները հրաշագործ են. Արծրուն Հովհաննիսյանը՝ վիրավոր զինվորի վիճակի մասին

Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,- գրել է Ա.Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001 թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000 թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում