20-րդ դարի ամենաուժեղ հայորդիներից մեկը. Յուրի Վարդանյան

20-րդ դարի ամենաուժեղ հայորդիներից մեկը. Յուրի Վարդանյան

Լենինականցի տղան վոլեյբոլով էր զբաղվում, քանի դեռ հորեղբայրը տղայի առաջ չէր բացել այլ սպորտաձևի դռները: Յուրին տեսավ ու սիրահարվեց ծանրամարտին:

1975-1976-ականներին 75 կգ քաշային կարգում նա դարձավ Աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան չեմպիոն: 1983-ին Եվրոպայի առաջնությանը Յուրի Վարդանյանը սահմանեց աշխարհի ռեկորդ եւ հաղթեց օլիմպիական չեմպիոնին: 1985-ին նա հաղթեց աշխարհի իր վերջին առաջնությունը:

9-ակի աշխարհի չեմպիոն, երկակի` երիտասարդների և 7 անգամ` մեծահասակների չեմպիոն Յուրի Վարդանյանն իրեն բախտավոր էր համարում աշխարհի չեմպիոնատներում, բայց անբախտ` Օլիմպիական խաղերում, որոնց մասնակցելու հնարավորություն հայ մարզիկին արդեն չէին տալիս: Նրան պարզապես հնարավոր չէր գերազանցել:

20-րդ դարի ամենաուժեղ հայորդիներից մեկը սահմանել է  աշխարհի 43 ռեկորդ, տարբեր մրցումներում նվաճել 111 ոսկե մեդալ: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում