ՌՌոզա Խաչատրյան

Մուտքագրման օրվա համար ավանդատուին ևս տոկոսներ կհաշվարկվեն. օրինագիծն ընդունվեց

Մուտքագրման օրվա համար ավանդատուին ևս տոկոսներ կհաշվարկվեն. օրինագիծն ընդունվեց

113 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավանդատուին բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ:

Նախագծի հեղինակների խոսքով՝ այն ուղղված է բանկային հատվածում արդարությունը վերականգնելուն: Նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, այդ մուտքագրված օրվա համար որևէ կարգի եկամուտ չեն ստացել, մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար հնարավորություն ունի այդ գումարների դիմաց որոշակի գումարներ ստանալ:

Պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Արտակ Մանուկյանը առաջարկել են այս փոփոխությամբ փորձել վերացնել այդ անարդարությունը, և ավանդատուին հնարավորություն տալ  այդ ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում