ՌՌոզա Խաչատրյան

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններն ընդունվեցին

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններն ընդունվեցին

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 101 կողմ, 14 դեմ ձայներով ընդունեց Կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: 

Նախագծով հնարավորություն կստեղծվի սահմանափակել շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը: Նման մոտեցում կիրառվում է արժութային շոկերի նկատմամբ զգայուն շուկաներ ունեցող շատ երկրներում և ուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանն ու սպառողների լայն շահերի պաշտպանությանը չարաշահումների ռիսկերից:

Նախագիծը ներկայացնելիս նշել էին, որ դրա ընդունմամբ՝ արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակ, կդադարեն գոյություն ունենալ, և նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում