ՎՎարդան Հովսեփյան

Այո, մենք պետք է անցնենք սպանդանոցային համակարգին. վարչապետ

Այո, մենք պետք է անցնենք սպանդանոցային համակարգին. վարչապետ

ՀՀ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ սպանդանոցների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ վարչապետը վերահաստատեց կառավարության դիրքորոշումը. սպանդանոցային համակարգին անցնելն անհրաժեշտություն է: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ սա միայն առողջապահական հարց չէ, վերաբերում է երկրի վարկանիշին:

«Արդյոք մեր այն սիրելի հայրենակիցները, որոնք բողոքի ձայն են բարձրացնում իրավիճակի վերաբերյալ, ունե՞ն արդարացի փաստարկներ: Այո՛, և այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք այս պահին չունենք բավարար քանակի սպանդանոցներ»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ քանակի սպանդանոցներ չլինելու պատճառը սպանդանոցային համակարգին անցնելու որոշումն անընդհատ հետաձգելն է: «Այսօր խորհրդակցություն եմ արել և տվել եմ կոնկրետ հանձնարարականներ: Մինչև ս. թ. փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»,- տեղեկացրեց Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնեց, որ պետությունը հասցեական ֆինանսավորելու է նաև այն նախագծերը, որոնք կկարողանան լուծել սպանդանոցների սփռվածության և հասանելիության խնդիրը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում