ՌՌոզա Խաչատրյան

«Յուքոմը» հայտ է ներկայացրել «Բիլայնը» գնելու վերաբերյալ. Ավինյան

«Յուքոմը» հայտ է ներկայացրել «Բիլայնը» գնելու վերաբերյալ. Ավինյան

«Յուքոմ» ընկերությունը բանակցություններ է վարում «Բիլայնի» հետ՝ այն գնելու վերաբերյալ. հավաստի՞ են տեղեկությունները՝ հետաքրքրվեց պատգամավոր Գոռ Գևորգյանը: Հարցի ի պատասխան՝ փոխվարչապետ Ավինյանը պարզաբանեց՝ ֆորմալ գործընթացն արդեն սկսվել է։

«Հայտ է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ «Յուքոմ» ընկերության կողմից «Բիլայնը» գնելու վերաբերյալ։ ՀԾԿՀ-ն պետք է վերլուծություն անի։ Հանձնաժողովի նախնական դիրքորոշումն այն է, որ այս պահին առկա բոլոր հաճախականությունները պետք է միշտ հնարավորություն տան երրորդ օպերատորի մուտքի համար։ Բայց այս միավորումը կարող է ավելի խնդրահարույց լինել ՏՄՊՊՀ-ի տեսանկյունից։ Բոլոր կարծիքները համադրելով՝ կունենանք վերջնական պատասխան՝ արդյոք այս միավորումը հնարավո՞ր է։ Սա բարդ գործընթաց է լինելու»,- ասաց Տիգրան Ավինյանը։ 

Փոխվարչապետը հավաստիացրեց՝ արվելու է շուկաների վերլուծություն՝ պարզելու, թե ինչ ֆինանսական վիճակում են ընկերությունները։ Արվելու է ամեն բան մենաշնորհային ծառայությունների ձևավորումից խուսափելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում