ՎՎարդուհի Բալյան

Բանակին մատակարարվող ապրանքատեսակները պարտադիր փորձաքննություն են անցնելու. ԶՈՒ ԳՇ պետ

Բանակին մատակարարվող ապրանքատեսակները պարտադիր փորձաքննություն են անցնելու. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ու անհատ ձեռներեցների հետ: 

Կարևորելով նման ձևաչափով հանդիպումը՝ Արտակ Դավթյանն ընդգծել է, որ զինված ուժերի բնականոն աշխատանքն ապահովում է նաև ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների որակյալ և ժամանակին  մատակարարումը:

Նշելով, որ նախկինում մատակարարման առումով եղել են որոշակի թերացումներ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շեշտել է, որ ԶՈՒ ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել վերացնել բոլոր թերությունները և մատակարարների հետ  համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ:

Խնդիրներից խուսափելու համար գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հորդորել է մատակարար ընկերությունների ղեկավարներին խստորեն հետևել մատակարարվող ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերին և պահպանել մատակարարման ժամանակացույցը, քանի որ ցանկացած խախտում բացասաբար է անդրադառնում զինված ուժերի մարտունակության վրա:

Արտակ Դավթյանը մատակարարներին հորդորել է նաև աշխատել առավել ազնիվ և թափանցիկ, լինել նախաձեռնող, հանդես գալ նոր առաջարկներով, իսկ խնդիրների առկայության դեպքում՝ բարձրաձայնել դրանք:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հիշեցրել է, որ մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պարտադիր անցնելու են լաբորատոր փորձաքննություն, և ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաև շեշտել է, որ զինված ուժերի ղեկավարությունն առաջնահերթությունը տալիս է հայրենական արտադրողին, և շահագրգիռ է, որ գնումները կատարվեն տեղական արտադրողից, սակայն միայն այն դեպքում, եթե դա չի ազդելու մատակարարման որակի վրա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում