ՄՄարի Կոստանյան

Վլադիմիր Մկրտչյանի հեղինակած նկարը՝ 140 միլիո՞ն

Վլադիմիր Մկրտչյանի հեղինակած նկարը՝ 140 միլիո՞ն

Մոսկվայաբնակ լրագրող Վլադիմիր Մկրտչյանը վեց տարեկանում հեղինակած նկարը համացանցում վաճառքի է դրել՝ այն գնահատելով 140 միլիոն ռուբլի (ավելի քան 2 մլն դոլար): 1984-ին նկարված «Կարմիրբանակայինը ձիու վրա» կոչվող նկարը հայտնվել է արաբական երկրների գնորդների ուշադրության կենտրոնում:

Սաուդյան Արաբիայից մի լրագրող հայտարարությունը հրապարակել էր Twitter-ի իր միկրոբլոգում, որտեղ ունի ավելի քան 4 միլիոն հետևորդ: Վլադիմիր Մկրտչյանն այնուհետև պատմել է, որ իր հեռախոսը  «պայթեցրել» են արաբական երկրների զանգերը: Մկրտչյանի խոսքով՝ առաջարկներ եղել են նաև աճուրդային տներից ու պատկերասրահներից: Սակայն առավել իրատեսական եղել է 12 միլիոն ռուբլով նկարի գնման առաջարկը: Սակայն Վլադիմիր Մկրտչյանն այդ գումարն «անընդունելի» է անվանել: Նրա հավաստմամբ՝ այդ նկարի համար նվազագույն գումարը 140 միլիոն ռուբլին է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում