ՆՆարե Ոսկանյան

«Ուղեղների վերադարձ» ծրագիրը կմեկնարկի ամռանը

«Ուղեղների վերադարձ» ծրագիրը կմեկնարկի ամռանը

ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստել է փորձնական ծրագիր՝ հանրապետության կառավարման տարբեր ոլորտներում սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավելու համար:

Ըստ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի բաժնի ղեկավար Կարեն Ավանեսյանի՝ ծրագրի նպատակն է «ուղեղների վերադարձը» և սփյուռքի ներուժը օգտագործել Հայաստանի կառավարման գործում:

«Թափուր աշխատատեղեր ներկայացնելուց հետո, սփյուռքի ներկայացուցիչները հնարավորություն կունենան առցանց պատասխանել դրանց և ընտրել իրենց նախընտրած աշխատանքի վայրը»,-  տեղեկացրել է Ավանեսյանը:

Ծրագիրը կմեկնարկի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտևի 1 տարի: Նախատեսվում է դրսից ներգրավել մինչև 20 մասնագետի, որոնց աշխատատեղեր կառաջարկվեն կառավարությունում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում