ՎՎարդուհի Բալյան

Արտոնություններ՝ ձիթապտուղ արտադրող ընկերությանը

Արտոնություններ՝ ձիթապտուղ արտադրող ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց Հայաստանում գործող «Նիկոլա ինթերնեշնլ, Արմենիա» ընկերությանը, որը Հայաստանում զբաղվում է ձիթապտղի արտադրությամբ:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` ձիթապտղի վերամշակման և արտադրության համար, գումարը կազմել է մոտ 1.7 մլրդ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության տրամադրած տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ և իրականացվել 25 մլն դրամի կապիտալ ներդրում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում