ՆՆարե Ոսկանյան

Ֆինանսական համակարգի հաշտարարի հաճախորդների շրջանակը կընդլայնվի. նախագիծ

Ֆինանսական համակարգի հաշտարարի հաճախորդների շրջանակը կընդլայնվի. նախագիծ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր պատգամավոր Արկադի Խաչատրյանը ներկայացրել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Խաչատրյանը նշել է, որ հաշտարարի ինստիտուտը սպառողների և հաճախորդների իրավունքները և շահերը պաշտպանելուն ուղղված, անվճար քննություն իրականացնելու  համակարգ է, որը կարևոր դեր ունի  հանրային վստահության մեծացման առումով:

Հաշտարարի գրասենյակը ստեղծվել է դեռ 2008-ին, և այդ տարիների ընթացքում գործնականում ի հայտ են եկել բազմաթիվ  խնդիրներ, որոնք պետք է լուծում գտնեն այս նախագծով: «Նախագծով ընդլայնվում է հաճախորդների շրջանակը: Գործող օրենքով հաշտարարի գրասենյակ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ իրենց պահանջներով կարող են դիմել ֆիզիկական անձինք, որոնք օգտվում են ֆինանսական ծառայություններից: Առաջարկվում է, որ այսուհետ կկարողանան դիմել ոչ միայն ֆիզիկական անձինք, այլ նաև անհատ ձեռնարկատերերը, այն իրավաբանական անձինք, որոնք հարկային օրենսգրքի համաձայն հանդիսանում են հարկման հատուկ համակարգից օգտվող»,- նշել է Խաչատրյանը:

Հաճախորդները, նախքան հաշտարարի գրասենյակ դիմելը, պետք է  իրենց պահանջներով դիմեն ֆինանսական կազմակերպությանը և միայնմերժում ստանալու դեպքում կարող են այն բողոքարկել հաշտարարին: Նախագծով առաջարկվում է, որ բողոք-պահանջները կազմակերպությունները կարող են ներկայացնել անմիջապես ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջոցով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում