Էկոնոմիկայի նախարարը պատմել է ամերիկյան այցի մասին

Էկոնոմիկայի նախարարը  պատմել է ամերիկյան այցի մասին

Հոկտեմբերի 10-12-ը Վաշինգտոնում կայացել է Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովը, որին մասնակցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այցի արդյունքներն է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Միջազգային խոշոր կառույցները Հայաստանի հետ համագործակցում են ավելի քան 20 տարի: Երկարատև գործակցության ընթացքում Համաշխարհային բանկն աջակցել է Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ կյանքի կոչելով շուրջ 2 միլիարդ դոլար արժողությամբ ավելի քան 100 ծրագիր:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝  Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորությունները  ժամանակին և արդյունավետ է կատարել: Մյուս կողմից Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը լիահույս են, որ մեր հետագա համագործակցությունն ավելի ակտիվ կլինի:

2014-2017 թվականների ռազմավարական ծրագրով Հայաստանում իրականացվող ևս 13 ծրագրերի համար Համաշխարհային բանկը կտրամադրի 711 միլիոն դոլար: Գումարը նախատեսված է Հայաստանում մրցունակության խրախուսման, աշխատատեղերի ստեղծման, առևտուրը խթանելու համար:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում